ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արևմուտքն իր դրածո իշխանությամբ փորձում է հանել Ռուսաստանին տարածաշրջանից

Արևմուտքն իր դրածո իշխանությամբ փորձում է հանել Ռուսաստանին տարածաշրջանից
09.09.2023 | 14:30

Հայաստանում «թավշյա հեղափոխության» նպատակն Արցախն Ադրբեջանին հանձնելը չէր, այլ Ռուսաստանին տարածաշրջանից հանելը: Նախ՝ փորձեցին Արցախն Ադրբեջանին հանձնելով դա անել, այն էլ՝ հակառակը եղավ. Ռուսաստանը մի նոր ռազմական հենակետ էլ ավելացրեց Արցախում՝ ի դեմս ռուս խաղաղապահ զորախմբի:

Արևմուտքն իր դրածո իշխանությամբ ամեն կերպ փորձում է հասնել նպատակին՝ հանել Ռուսաստանին տարածաշրջանից, իսկ թե դա ինչ կարժենա Հայաստանին և հայ ազգին, նրանց չի հետաքրքրում: Նրանք ունեն խնդիր, խնդրի լուծմանը պատրաստ ՀՀ իշխանություն, որն Արևմուտքի համար պատրաստ է կռվել մինչև վերջին հայը (սրա մասին են վկայում առաջին դեմքերի վերջին հայտարարություններն ու գործողությունները):

Ինչպե՞ս են նրանք փորձելու հանել Ռուսաստանին Հայաստանից:

Ռուսաստանի՝ տարածաշրջանում գտնվելու լեգիտիմ պատճառն այն է, որ նա Հայաստանը և հայ ազգին պաշտպանում է Թուրքիայից, եթե չկա հայ և Հայաստան, ապա չկա պատճառ Ռուսաստանի ռազմական ներկայությանը Հայաստանում:

Այդ խնդիրը դրված է Ադրբեջանի վրա, բայց վերջինս այդ հարցը լուծելու է մասամբ (սա արդեն այլ թեմա է):

44-օրյա պատերազմից հետո իսրայելական և թուրքական լրատվամիջոցները մի ծավալուն հոդված էին շրջանառում. բովանդակությունն այս էր՝ Հայաստանը պետք է գրավվի Ադրբեջանի կողմից, ոչ թե Թուրքիայի, պատճառն այն է, որ Թուրքիայի խառնվելու դեպքում Ռուսաստանը կխառնվի, իսկ Ադրբեջանի դեպքում այլ կլինի: Իսկ ի՞նչ է պետք այս ամենի համար: Արևմուտքը պետք է այնպես անի, որ Հայաստանի իշխանությունները չշեղվեն հակառուսական գծից, Ադրբեջանն էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում չհատի կարմիր գծեր, ինչը թույլ չի տա Ռուսաստանին խառնվելու կատարվողին:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ